Ոստիկանները, ուժ կիրառելով, փորձել են բերման ենթարկել Վազգեն Մանուկյանի կնոջը

Ոստիկանները, ուժ կիրառելով, փորձել են բերման ենթարկել Վազգեն Մանուկյանի կնոջը

[ԵՐԿԻՐ] «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիայի ժամանակ՝ այսօր՝ ապրիլի 7–ին, ոստիկանները փորձել են բերման ենթարկել նաեւ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կնոջը՝ Վարդուհի Իշխանյանին։

Ոստիկանները քաշում էին նրա ձեռքերից եւ պարանոցից, որպեսզի բերման ենթարկեն, սակայն ակցիայի մյուս մասնակիցների նախատինքներից եւ ամոթանքներից հետո, նրանք բաց թողեցին կնոջը։ «Էս ի՞նչ եք անում, արա՛», «ամո՛թ ձեզ», «թքեմ ձեր երեսին», «թուրքին եք ուրախացնո՞ւմ»՝ բղավում էին ակցիայի մասնակիցները՝  պահանջելով բաց թողնել Վազգեն Մանուկյանի կնոջը։

Share