aparaj.am
Այսօր Ստեփանակերտի Յուրի Պողոսյանի անվան N6 դպրոցում տեղի է ունեցել ՀՅԴ պատանեկան վերջին ճամբարի փակման արարողությունը:
Փակման արարողությանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, ծնողներ և ուսուցիչներ:
Դպրոցի տնօրեն Արթուր Մինասյանը ելույթի իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՅԴ Բյուրոյին՝ այս մեծ և հայրենասիրական առաքելության համար:
Նա համոզված է, որ այն արժեքները, ինչ-որ այս 4 օրվա ընթացքում փոխանցվել են պատանիներին, նրանք օգտագործելու են կյանքում և լինելու մեր հերոսների արժանի հետնորդները:
Ելույթի խոսքով հանդես է եկել նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Իր ելույթում Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց, որ թեև պատանիները ճաշակել են պատերազմի բոլոր դառնությունները, բայց այդ դառնությունը ոչ թե պետք է հուսահատեցնեն և կերտեն պարտվողական հոգեբանություն, այլ հավելյալ վճռականություն՝ որ մենք կանք, պիտի լինենք, շատանանք ու ամեն գնով իրականացնենք մեր մեծ երազանքը:
Նա պատանիներին ուժ և կորով մաղթեց, և խոստացավ, որ այն ինչ-որ հարկավոր է՝ իրենք պատրաստ են անելու, որպեսզի պատանիները դառնան այն լիակատար հայությունը, որ պիտի հանդիսանան մեր վաղվա առաջնորդները:
Վերջում պատանիները հանդես եկան գեղարվեստական ծրագրով: