Հանդիպում հայրենիքից ժամանած «Հայկական նախագիծ» ՀԿ-ի անդամներ՝ քաղաքագէտ Էդգար Էլբակեանի և թրքագէտ Վարուժան Գեղամեանի հետ

Հանդիպում հայրենիքից ժամանած «Հայկական նախագիծ» ՀԿ-ի անդամներ՝ քաղաքագէտ Էդգար Էլբակեանի և թրքագէտ Վարուժան Գեղամեանի հետ

նոյեմբերի 15-ին, ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի հանրային ձեռնարկների յանձնախմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ հանրային հանդիպում հայրենիքից ժամանած «Հայկական նախագիծ» ՀԿ-ի անդամներ՝ քաղաքագէտ Էդգար Էլբակեանի և թրքագէտ Վարուժան Գեղամեանի հետ:

Միջոցառմանը ներկայ էին բազմաթիւ ունկընդիրներ։

Շուրջ 3 ժամ տևած բանախոսության ընթացքում բանախօսներն պարզ, շիտակ և գիտահանրամատչելի կերպով ներկայացրեցին հայաստանյան ներքաղաքական, տարածաշրջանային և անվտանգային մարտահրաւէրները և հայրենիքի ազատագրութեան ուղիները, որոնց թւում և՛ Սփիւռքի անելիքը։

Բանախօսութեան աւարտին ներկաների հարցումներին մանրամասնօրէն պատասխանեցին զոյգ բանախօսերը:

Երեկոյի հանրային հանդիպումը կրում էր Յետպատերազմեան Հայաստանի մարտահրաւէրները․ յո՞ երթամք վերնագիրը: Ընտրուած նիւթը խիստ այժմէական էր ու ծանրակշիռ: Շոշափուելիք հարցերը բարդ էին, խրթին ու բազմաշերտ: Հայրենիքից ժամանած երիտասարդ գիտնականների՝ Էդգար Էլբակեանի և Վարուժան Գեղմեանի վերլուծութիւնների շնորհիւ ներկաները աւելի յստակ պատկերացումներ կազմեցին մեր հայրենիքի ներկայ պայմանների, նրա առջև ծառացած սպառնալիքների, ներքին և արտաքին զանազան ուժերի հետապնդած նպատակների, հայրենի ժողովրդի և սփիւռքահայութեան անյետաձգելի մարտահրաւէրների, այդ մարտահրաւէրներն ազգովին դիմագրաւելու և յաղթահարելու մեր պատրաստուածութեան աստիճանի մասին:

Հանրային ձեռնարկի աւարտին, մտերմիկ մթնոլորտում տեղի ունեցաւ, հիւրասիութիւն և մտքերի ու գաղափարների փոխնակութիւն:

Share