Զարեհ Աճէմեան
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Փասադէնայի Լեռնավայր Կոմիտէի և կոմիտէութեան ընկերների անունից տխուր պարտականութիւն ունեմ ցաւակցութեան ու վշտակցութեան խօսք արտասանելու մեր սիրելի ընկեր՝ Զարեհ Մարգարեանի մահուան կապակցութեամբ:
Ընկեր Զարեհի դաշնակցական գործի արմատները հասնում են իր ծննդավայր՝ Լիբանան, Պուրճ Համուտ, ապա անցնում են Ամերիկայի Արևելեան ափ, Բասթըն, Lexington, Watertown և ապա հասնում Քալիֆորնիա և մասնաւորապէս Գլենդէյլ:
Ընկեր Զարեհ Մարգարեանը Միացեալ Նահանցներում ապրած իր կեանքի շուրջ 25 տարիները եղել է Գլենդէյլի «Ահարոնեան» Կոմիտէութեան անդամ: Այստեղ կոմիտէութեան բոլոր ընկերների մօտ ընկեր զարեհը միշտ հանդէս է եկել իր բարոյական բարձր չափանիշերով ու դաշնակցական ընկերոջ օրինակելի ու սկզբունքային դրսեւորումներով: Նա ոչ միայն կուսակցական աշխատանքների նկատմամբ միշտ եղել է պարտաճանաչ և կիւսակցութեան համընդհանուր շահերը ամեն ինչից բարձ է դասել այլ նաև իր բնաւորութիւնից ելնելով միշտ դրական լիցք է հաղորդել թէ ընթացող աշխատանքներին և թէ իրեն շրջապատող ընկերներին:
Լաւ յիշում եմ, որ Օրակարգ պարբերականի հրատարակութեւն օրերին որքան դրական և բարձր էր գնահատում այդ աշխատանքը և մեզկէս՝ աւելի երիտասարդն ընկերների համար որքան ոեւորիչ ու գոտեպնդիչ էր իր պէս աւագ ընկերոջ խրախուսանքն ու դրական լիցքը:
Արդարամիտ էր ու անշահախնդիր, և այդ յատկանիշների պատճառով միշտ սիրուեց ու յարգուեց բոլորի կողմից լինեն դրանք կուսակցական ընկերներ կամ ազգային, միութենական կամ եկեղեցական շրջանակներում աշխատող անձինք:
Տարիների ընթացքին չեմ կարողանում պատկերացնել մինչևիսկ մէկ ընկեր որ ընկեր Զարեհից գոնէ մի անգամ սրտնեղուած կամ վիրաւորուած լիներ: Իր կատարած հսկայ աշխատանքին զուգահեռ՝ համեստ էր ու բոլորին յարգող, իսկ երիտասարդների հանդեպ յատուկ սեր ու գուրգուրանք էրդրսեւորւոմ: Որքան անողոք էր ազգի ու կուսակցութեան թշնամիների հետ, շատ աւելին սիրող ու ներիղամիտ էր իր գաղափարական ընկերների նկատմամբ:
Ընկեր Զարեհը աչքի էր ընկնում ոչ միայն իր մարդկային ուբարոյական յատկանիշերով, այլ նաև իր իւրայատուկ կարողութիւններով:
Նա ոչ միայն նուիրուած էր աշխատանքին այլ նաև իր մէջ ունէր դաշնակցական ու ազգային գործիչի բոլոր բաղադրեալները: Պատահական չէ, որ մի օր Զարեհ Մարգարեանին տեսնում ենք իբրև մշակոյթի գործիչ համազգայինական, ամբողջ մի շրջան վերակազմակերպելու ճակատի վրայ, մի ուրիշ օր իբրև հոմենեթմենկան ղեկավար, մի այլ ժամանակ իբրև շրջանի կոմիտէի հիմնասիւն իսկ ի վերջոյ իբրև եկեղեցու ընտրեալ հոգաբարձու և երեսփոխան մեր առաքելական եկեղեցւոյ բարգավաճման աշխատանքին նուիրուած: Ովքեր ծանօթ են Ս. Աստուածածին եկեղեցու վերջին քսան տարիների պատմութեան հետ կը վկայեն թէ ինչպիսի հսկայ ձեռքբերումներ ունեցան թէ Ս. Աստուածածին եկեղեցին և թէ ՀՅԴ Ահարոնեան Կոմիտէն, շնորհիւ ընկեր Զարեհի հաւասարակշիռ ղեկավարութեան: Գլենդէյի հայ համայնքը երկար տարիներ երախտապարտ է մնալու ընկեր Զարեհին իր ղեկավարութեան տարիներին մեր ունեցած ձեռքբերումների համար:
Սիրելի ընկեր, քո կենսագրական տողերի ընդմիջից իմացանք թէ որքան գնահատուել ու շքանշաններ ես ստացել քո ազգային, միութենական ու եկեղեցական ծառայութեանց կամ քո մասնագիտական ասպարէզում նուիրուած աշխատանքների համար:
Այսօր քո գաղափարական ընկերները վերջին հրաժեշտի համար այստեղ հաւաքուած պէտք է խոստովանենք որ մենք միմիանց կենդանութեան օրօք գնահատելու կամ շքանշաններ տալու սովորութիւն չունենք, սակայն քիչ առաջ (յետոյ) քո գաղափարական ընկերները պիտի երգեն (երգեցին) «Շարունակէք իմ սուրք գործը» Սա, սիրելի ընկեր, ոչ թէ երգ այլ խոստում է, սրբազան խոստում քո թարմշիրիմի առջև, որ շարունակելու ենք քո սուրբ գործը, որ պիտի ընդօրինակենք քո եռանդն ու հաւատքը, որ պիտի փորձենք մեր անձինց ու եսերից վեր բարձրանալ ու սիրել ու յարգել միմիանց ինչպէս դու սիրեցիր ու յարգեցիր քո ընկերներին:
Մենք շատ բաներ ենք սերտել ու սովորել քեզնից, և քո դաշնակցական տիպարի օրինակը միշտ իբրև փարոս լոյս է սփռելու մեր առջև և մեզ առաջնորդելու է որպէսզի աւելի ամուր ու հաստատակամ քայլերով քայլենք դեպի ապագան, դեպի մեր կենարար նպատակների իրագործումը և չմոռսնանք որ մեր հիմնականգործը ծառայելն է ազգին ու հայրենիքին:
Մէկ անգամ ևս շրջանի բոլոր ընկերների անունից մեր խորին ցաւակցութիւններն ենք յայտնում մեր սիրելի ընկերոջ ընտանիքին, սիրելի տիկին սեդային դուստրերին և բոլոր հարազատներին:
Սիրելի ընկեր Զարեհ, դու միշտ կը մնաս մեր յուշերում իբրև բարի և առաքինի ընկեր ու մենք երբէք քեզ չենք մօռանայ ու միշտ կը յիշենք: