Հետպատերազմյան ժամանակաշրջանում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վտանգված են, և Հայաստանի Հանրապետության թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի իր տարածքի ամբողջականությունը երաշխավորելը և թշնամական պետության կողմից որդեգրված հակահայկական քաղաքականության և դրա իրագործման կանխելը։
Իմ գործընկերներ Արամ Վարդևանյանի ու Աղվան Վարդանյանի հետ հանդես ենք եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ։
Մենք առաջարկում ենք քրեականացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը»:
Վերը նշված հանցանքների համար առաջարկում ենք տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմում՝ երկուսից չորս տարի ժամկետով, իսկ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար սահմանել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:
Քրեական օրենսգրքում նախագծով ներկայացված համապատասխան արարքների կոնկրետացումը և քրեականացումը կնպաստի նմանատիպ արարքների պարտադրված կամ անգամ կամավոր դրսևորման կանխարգելմանը։
Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ