Փետրվարի 28-ին Հայաստանում կմեկնարկի Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովը։ Արեւմտյան ԱՄՆ շրջանի պատվիրակության անդամներն են` Տարօն Տէր Խաչատուրեան, Յովիկ Սալիպա, Ստեփան Պօյաճեան, Զարէհ Աճէմեան, Կարօ Ռ. Մատէնլեան, Վաչէ Բրուտեան, եւ Վաչէ Թովմասեան։

Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի ներկայացուցիչները, ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի Գերագույն մարմնի ընկերների առաջնորդությամբ, ժողովի բացման նախօրյակին այցելեցին Եռաբլուր պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին հայոց ազատամարտի նահատակների շիրիմներին։ Ընդհանուր ժողովը, որ ՀՅԴ համազգային կառույցի բարձրագույն ժողովն է, գումարվում է 4 տարին մեկ անգամ։ 34-րդ Ընդհանուր ժողովն առաջինն է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո և կընթանա մինչև մարտի 8-ը։
