«Երկիր մեդիա» հեռուստաընկերության հայտարարությունը՝ կապված հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանի նկատմամբ ոստիկանների կիրառած ապօրինի գործողությունների հետ.

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության հայտարարությունը՝ կապված հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանի նկատմամբ ոստիկանների կիրառած ապօրինի գործողությունների հետ.

Փետրվարի 22-ի երեկոյան Արմենիա Մարիոտ հյուրանոցի տարածքից, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության ակցիան լուսաբանելու իր մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում, ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառմամբ, բերման է ենթարկվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանը:

Բերման ենթարկվելու պահին լրագրողը ներկայացել է, ցույց է տվել իր լրագրողական տարբերանշանը, սակայն ոստիկանները, խոչընդոտելով իր մասնագիտական պարտականությունների կատարելուն ուղղված լրագրողի աշխատանքը, ոչ միայն չեն դադարեցրել իրենց ապօրինի գործողությունները, այլև նրան բռնությամբ տեղափոխել են Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, որտեղ պահել են ավելի քան 4 ժամ:

Ոստիկանատանը ապօրինի առգրավվել է Անի Նահապետյանի հեռախոսը, որտեղից ջնջվել են մասնագիտական աշխատանքի հետ կապված զգալի թվով տեսանյութեր: Անի Նահապետյանն իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առիթով Ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը խստորեն դատապարտում է Ոստիկանության կողմից ազատ խոսքի սահմանափակման ու լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու այս խայտառակ դեպքը և իրավապահ մարմիններից պահանջում է պատժել մեղավորներին։

Share