2022 թ. փետրվարի 28-ից մարտի 8-ը Հայաստանում կայանալիք Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքներին հաջողություն է մաղթել ամերիկահայ բարերար Մայք Սարյանը:
Անդրադառնալով հայության առջև ծառացած դժվարություններին, մասնավորապես Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում ունեցած մեծ կորուստներին՝ Մայք Սարյանը հույս է հայտնել, որ միասնական աշխատանքով հնարավոր կլինի կերտել ավելի լավ ապագա՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Այս առաքելության մեջ նա առանձնահատուկ կարևորել է Դաշնակցության դերը, որն առաջիկա երկու շաբաթների ընթացքում պետք է Ընդհանուր ժողովում բյուրեղացնի իր որոշումներն ու անելիքները:
Մայք Սարյանը, նաև, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի համար՝ Բրյուսելում գրասենյակ գնելու նպատակով տվել է 300 հազար ԱՄՆ դոլար նվիրելու խոստում: