ՀՅԴ ԾՐԱԳԻՐ

Read in English

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր էությամբ, աշխարհայացքով եւ ավանդներով ազգային, ընկերվա- րական, ժողովրդավարական եւ հեղափոխական կուսակ- ցություն է:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր բոլոր ուժերով պայքարում է հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակութային բովանդակ շահերի պաշտպա- նության համար:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը հիմնավորում է իր գաղափարաբանությամբ: Նա առաջադրում է անհատի ազա- տության, ազգային ինքնորոշման, անկախ պետականության, ընկերության, համերաշխության եւ բարօրության ճանա- պարհով հայ մարդու եւ հայ ազգի անկաշկանդ, բազմակողմանի եւ ներդաշնակ զարգացման ապահովումը:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ձգտում է Հայ Դատի լուծմանը՝ ամբողջական հայությամբ ամբողջական հայրենիքի կերտմանը:

ՀՅԴ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ

Մարդկությունը ներկա հանգրվանին հասել է ընկերային, տնտեսական, քաղաքական եւ մշակութային նվաճումների հոլովույթով: Մարդկության առաջադիմությունը, սակայն, անկատար է այնքան ժամանակ, քանի դեռ ի նպաստ իրենց բարօրության` մտքի եւ աշխատանքի նվաճումներից օգտվելու հավասար հնարավորություն չունեն բոլոր ան- հատները, ընկերային հավաքականությունները եւ ազգերը:

Պատմության ընթացքում դրսեւորվել են մարդու նկատ- մամբ մարդու տիրապետությունը եւ աշխատանքի շահա- գործումը:

Տիրապետության եւ շահագործման տարբեր ձեւերն են` դրամատիրությունը, կայսերապաշտությունը, ամբողջա- տիրությունը, գաղութատիրությունը, որոնք դրսեւորվում են ռազմապաշտությամբ, ցեղապաշտությամբ, սակավապե- տությամբ, տնտեսական, գաղափարական եւ մշակութային ծավալապաշտությամբ: Դրանց հետեւանքն են՝ տնտեսական մենաշնորհները, ազգային եւ մարդկային իրավունքների ոտնահարումները, այդ նույն մարդկային իրավունքների պաշտպանության անունով կատարվող քաղաքական շահարկումները, կենսոլորտի եւ բնական միջավայրի ավերումները:

Բայց մարդ անհատը, ընկերային հավաքականու- թյունները, ժողովուրդները եւ ազգերը ձգտել են ազատության ու հավասարության եւ պայքարել դրանց իրականացման համար: Ազատագրության բնական ու գիտակից այդ պայքարն ընթանում է մարդու եւ հասարակության կյանքի զարգացման զույգ գործոնների՝ առարկայական եւ ենթա- կայական ազդակների փոխներգործությամբ:

Այդ պատմական հունի մեջ տեղ են գտնում ե՜ւ ազգային ազատագրական պայքարները, ե՜ւ մարդկային ընկերության բնաշրջական կամ հեղափոխական առաջընթացը դեպի քաղաքական, ընկերային եւ տնտեսական իրավունքների հավասարությունը կենսագործող արդար կարգեր:

* *

Ճարտարարվեստականացումն ու արհեստագիտության արագ զարգացումը նպաստեցին մարդկության առաջա- դիմությանը եւ լայն հնարավորություններ բացեցին նրա առջեւ: Սակայն մարդկային հասարակությունը ներազգային կամ ազգամիջյան մակարդակներում շարունակում է ենթակա մնալ խտրականությունների եւ բեւեռացումների:

Դրամատիրությունը,ընկերային-տնտեսական անբավարար մակարդակի վրա գտնվող ժողովուրդներին մեծ

մասով կցելով համաշխարհային տնտեսական համակարգին, նրանց վերածել է արտադրողական եւ սպառողական ազդակների: Իսկ այլ ժողովուրդներ կրում են ամբողջատիրական կարգերի հետեւանքները, որոնք գաղա- փարախոսական եւ այլ պիտակների անվան տակ հաստա- տեցին պետական դրամատիրություն ու բռնատիրություն՝ ոտնահարելով ենթակա ժողովուրդների ազգային-քաղաքական եւ ընկերային-տնտեսական ազատություններն ու իրավունքները:

Փոքրամասնության ձեռքում տնտեսական եւ քաղաքական իշխանության կենտրոնացման հետեւանքով հասարա- կության մեջ առաջացել են դասակարգային տարբերու- թյուններ, եւ խախտվել է ընկերային համերաշխությունը: Տիրապետող ուժերը, միակողմանի օրենքների եւ կարգերի հաստատումով, ամրացրել են իրենց իշխանությունը:

Մեծապետական ուժերը կամ տնտեսապես զարգացած համակարգերը` միջազգային եւ անդրազգային ընկերու- թյունները, հավելյալ դրամագլուխ, հումք, շուկաներ եւ փոխադրական ուղիներ ապահովելու համար քաղաքակա- նապես կամ տնտեսապես գերիշխել են ժողովուրդներին, ազգերին, պետություններին: Նույնիսկ անկախություն ձեռք բերած պետություններից ու ժողովուրդներից շատերը ենթակա են մնացել այս տիրապետությանը:

Ճարտարարվեստականացած երկրներում աշխատավո- րական շարժումները հասել են որոշակի նվաճումների. Աշխատավորների ճնշման տակ դրամատիրական համա- կարգի կատարած զիջումներն արտահայտվել են պետական հոգատարությամբ եւ հասարակական հարաբերությունների որոշ բարելավումով: Այս բարեփոխումները, սակայն, առաջադիմական բնույթ ունենալով հանդերձ, դեռևս անկատար են, որովհետեւ շարունակվում են տիրա- պետության եւ աշխատանքի շահագործման երեւույթները:

Դրամատիրության ներկա հանգրվանը հատկանշվում է տնտեսության համաշխարհայնացումով եւ բնորոշվում է նորագույն արհեստագիտությամբ, մարդուժի որակական զարգացմամբ, հաղորդակցական ցանցերի եւ տեղեկու- թյունների ընդարձակմամբ:

Համաշխարհայնացումը, արհեստագիտության ու տեղե- կությունների փոխանակման եւ տնտեսական զարգացման որոշ հնարավորություն ստեղծելով հանդերձ, ազգերի համագործակցության եւ փոխհարստացման վրա ավելի շուտ բացասական հետեւանքներ է ունենում`իր հետ բերելով ազգային տնտեսությունների քայքայում, աշխատուժի

զանգվածային տեղաշարժ, գործազրկության աճ, աշխատանքի արժեզրկում, տեղեկությունների տիրապետում եւ շահախնդիր օգտագործում, որակյալ մարդուժի շահագործում, ազգային մշակույթները խաթարող սպառողական կեղծ մշակույթի կազմավորում:

Ճարտարարվեստականացած երկրներն ու միջազգային ընկերությունները ստեղծել են տնտեսական եւ ռազմա- քաղաքական ներդրման եւ օգնության այնպիսի վիճակ, որը թերզարգացած երկրներին տեղադրում է դրամատիրական համակարգի տնտեսական եւ քաղաքական ծրագրերի ու ռազմավարության շրջագծում եւ վտանգում է նրանց ինք- նուրույնությունն ու ինքնիշխանությունը: Թերզարգացած երկրներին պարտադրվում է որդեգրել տնտեսական եւ

ընկերային այնպիսի քաղաքականություն, ինչը նվիրագործում է սանձարձակ շուկայական տնտեսության դրությունը, ծառայում իշխող խավի մոտ դրամագլխի կենտրոնացմանը, ինչպես նաեւ` սակավապետական ու իշխանակենտրոն վարչակարգի հաստատմանը:

Հետեւաբար, շահագործման եւ իրավազրկման դեմ պայքարը, ենթադրում է քաղաքական ու տնտեսական ազատությունների եւ մշակութային ինքնուրույնության ձգտում թե՜ ներքին, թե՜ արտաքին ճակատներում:

* *

Հայ Յեղափոխական Դաշնակցության համոզմամբ ընկերվարության (սոցիալիզմ) ճանապարհով է, որ մարդկության քաղաքական, տնտեսական եւ ընկերային (սոցիալական) զարգացումն օժտվում է արդար եւ համերաշխ հարաբերություններով:

Ընկերվարությունը ձգտում է ինչպես անհատի եւ նրա աշխատանքի ազատագրությանը, այնպես էլ ազգերի՝ իբրեւ հավաքական անհատականությունների ամբողջական ազա- տագրությանը, անկախությանն ու գերիշխանությանը եւ նրանց համերաշխ համակեցությանն ու իրավահավասար գործակցությանը:

Այս զուգահեռ պայքարները մղվում են ժողովրդա- վարական միջոցներով, իսկ ժողովրդավարության խափան- ման պարագայում, նաեւ` հեղափոխության միջոցով:

* *

Հ.Յ. Դաշնակցության ընկերվարական իդեալն այնպիսի հասարակության կերտումն է, ուր մարդը ազատագրված կլինի ռասայական, կրոնական-դավանական, ազգային, քա- ղաքական, ընկերային եւ տնտեսական ամեն կարգի խտրականությունից, կաշկանդումից, բռնությունից եւ շա- հագործումից:

Ընկերվարությունն առաջադրում է ժողովրդավարության կիրարկումով ապահովել բոլոր քաղաքացիների մասնակ- ցությունը ընկերային համերաշխությանն ի խնդիր` տնտե- սական հարաբերությունների կանոնակարգմանը:

Ազգային հարստություն են եւ ռազմավարական նշա- նակություն ունեն մշակույթը, հողը եւ ընդերքը, բնական միջավայրը եւ պաշարները:

Ընկերվարությունն ընդունում է բազմաձեւ սեփականա- տիրությունը՝ պետական, հավաքական-համագործակցական եւ մասնավոր-անձնական:

Հասարակության բարգավաճմանը սատարում է ճարտա- րարվեստի եւ երկրագործության մեջ արդյունաբերական, արտադրական եւ ծառայողական միջոցների սեփակա- նության բազմաձեւությունը, պայմանով, որ նրա սահ- մանագծումը, օգտագործումը եւ կազմակերպումը կատար- վեն ընկերային ուղղվածությամբ հակակշռի սկզբունքով, շահագործումը վերացնելու ձգտումով, հարստությունների կենտրոնացման եւ մենաշնորհների առաջացման բացա- ռումով:

Ճարտարարվեստը եւ երկրագործությունը կազմակերպ- վում են աշխատավոր ընդհանրության բաժնեկցության եւ արտադրության կառավարման մեջ ազատ եւ լիարժեք մասնակցությամբ, ինչպես նաեւ՝ ինքնակառավարմամբ, տնտեսվարման ապակենտրոնացմամբ եւ արհմիությունների ազատ գործունեությամբ:

Այս տեսլականի իրականացումը, հակադրվելով հանդերձ իշխող դասակարգերի անմիջական շահերին, կիրականանահօգուտ ոչ միայն աշխատավոր ընդհանրության, այլեւ՝ համայն ազգի բնականոն զարգացման:

* *

ՀՅ Դաշնակցության համար ազգը՝ իբրեւ պատմական- մշակութային, լեզվական եւ ընկերային-քաղաքական ուրույն ամբողջություն, հիմնական արժեք է եւ համամարդկային զարգացման ու հոգեմտավոր բազմակողմանի հարստացման էական գործոն:

Ազգը մարդկային ընկերության զարգացման ամենակեն- սունակ միջավայրն է, ուր անհատը ձեռք է բերում հո- գեմտավոր բարգավաճման լայն հնարավորություն, լիա- կատար հաղորդակցության եւ սեփական կարողությունների զարգացման առավելագույն հնարավորություն:

Մերժելի է, սակայն, ազգային բացառիկության ամեն գա- ղափար եւ ազգայնամոլության ամեն երեւույթ՝ իբրեւ մարդ- կային ընկերութան բնականոն զարգացումն արգելակող դրսեւորումներ:

Ամեն ազգի բնական եւ անկապտելի իրավունքը կազմում

էսեփական հայրենիքը՝ իր պատմաշխարհագրական բը- նօրրանը, իբրեւ ինքնուրույն գոյատեւման, առաջադիմության եւ ստեղծագործության կենսական ազդակ:

Իր հայրենի տարածքի վրա յուրաքանչյուր ազգի գոյա- տեւման երաշխիքը անկախ եւ իրավական պետակա- նությունն է: Այն մարմնավորում է ազգի քաղաքական կամքը, պաշտպանում նրա շահերը եւ ապահովում նրա անվտանգությունն ու ինքնուրույն զարգացումը: Անկախ պետականությունը նաեւ հասարակության բնականոն առաջընթացի նախապայմանն է: Քաղաքական որեւէ վարչակարգի եւ իշխանության պարտադրումը ազգերի ինքնորոշման սկզբունքի կոպիտ խախտում է, բռնատիրություն է եւ ըստ ամենայնի՝ մերժելի: Ինքնորոշման իրավունքն անժամանցելի է եւ ի զորու է նույնիսկ այն ժամանակ, երբ բռնագաղթով կամ ցեղասպանությամբ ազգը դուրս է մղվում իր հայրենիքից: Ազգը բնաջնջելու ամեն փորձ հանցագործություն է մարդկության դեմ: Բոլոր ազգերի անժխտելի իրավունքն է ազգային ազատագրական պայքարի ճանապարհով եւ նպատակահարմար այլ միջոցներով տապալել ամեն կարգի բռնապետություն:

Ազգերը, իրենց առանձնահատկություններով, ուրույն եւ ինքնատիպ մշակույթով միայն հարստացնում են մարդ- կությանը: Իրավահավասար ազգերի ներդաշնակ համա- կեցությամբ է, որ բացառվում է նրանց ձուլումը:

* *

ՀՅ Դաշնակցությունը հավատում է, որ ընկերվարության իդեալն անիրականանալի է առանց ժողովրդավարության, իսկ ժողովրդավարությունը թերի է եւ սահմանափակ՝ առանց ընկերվարության:

Ժողովրդավարությունը խարսխվում է մարդկային եւ քա- ղաքացիական իրավունքները եւ ազատությունները հար- գելու վրա: Այն օրենքով պաշտպանում է բազմակար- ծությունը, բազմակուսակցականությունը եւ խոսքի, խղճի, մամուլի, ստեղծագործության եւ աշխատանքի լիակատար ազատությունը:

Ժողովրդավարությունը հատկանշվում է անհատի ազատ ու հավասար քվեի իրավունքով եւ ազատ քաղաքացիների՝ օրենքի առջեւ հավասարությամբ: Այն ապահովում է ժո- ղովրդի կամքի անկաշկանդ արտահայտությունը եւ, հաստա- տութենական ու ներկայացուցչական հիմունքով, ժողովրդի ամբողջական եւ լիարժեք մասնակցությունը քաղաքական, ընկերային, տնտեսական ու մշակութային կյանքին՝ այդպիսով արդյունավետ հիմքերի վրա դնելով ժողովրդի եւ պետության փոխհարաբերությունը:

Ժողովրդավարությունը պայմանավորվում է օրենսդիր, դատական եւ գործադիր իշխանությունների տարանջա- տմամբ եւ փոխադարձ հակակշռմամբ:

* *

ՀՅ Դաշնակցությունը, հավատարիմ իր գաղափարա- բանությանը, բոլոր ուժերով նվիրվում է բովանդակ հայ ազգի քաղաքական, տնտեսական, ընկերային եւ մշակութային շահերի պաշտպանությանը՝ հանուն Ազատ Հայի, Ազատ Քաղաքացու եւ Ազատ Հայրենիքի կերտման:

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանը՝ հայ ազգի հայրենիքը, Մերձավոր Արեւելքի ամենահին երկրներից մեկն է: Նա, տարածված լինելով Սեւ, Կասպից եւ Միջերկրական ծովերի միջեւ, կազմում է ինքնա- տիպ լեռնաշխարհ: Այնտեղ կազմավորվել, հազարամյակներ իվեր անընդմեջ բնակվել է հայ ժողովուրդը, կերտել պատմություն, քաղաքակրթություն եւ ազգային նկարագիր:

Հայաստանի աշխարհագրական դիրքն ու հայ ժողովրդի պատմական ընթացքը տարբեր քաղաքակրթությունների փոխազդեցության պայմաններում նպաստել են ուրույն՝ նյութեղեն եւ հոգեւոր մշակույթի զարգացմանը:

Հայ ժողովրդի պատմությունը հատկանշվում է իր ազգային պետականության պահպանման կամ նրա անկախության վերականգնման համար տեւական պայքարով:

Հայության ընկերային եւ ազգային կյանքի բնականոն հոլովույթն ընդհատող շրջադարձային երեւույթ հանդիսացավ այն իրողությունը, որ հատկապես թուրանական ներխուժողները ոչ միայն ավերեցին երկիրը, այլեւ մեծ քանակությամբ հաստատվեցին Հայաստանում: Նրանք փոխեցին Հայկական լեռնաշխարհի ազգային միատարր նկարագիրը, դարեր շարունակ կասեցրին հայ մշակույթի ու քաղաքակրթության առաջընթացը եւ հայ զանգվածներին ենթարկեցին ջարդի ու բռնագաղթի, որի հետեւանքով առաջացան հայկական հոծ գաղթօջախներ:

Այս ընթացքը շարունակվեց օսմանյան տիրապետության ամբողջ շրջանում ու վճռական հետեւանքներ ունեցավ հայ ժողովրդի ճակատագրի եւ Հայկական Հարցի բնույթի ու հո- լովույթի վրա:

19-րդ դարի կեսերին Հայաստանը բաժանվեց օսմանյան եւ ռուսական կայսրությունների միջեւ: Այս իրավիճակը հա- յության՝ արեւմտյան եւ արեւելյան հատվածների տարան- ջատման պատճառ հանդիսացավ:

Օսմանյան բռնությունների հետեւանքով եւ հայության զույգ հատվածների մտավոր զարթոնքով առաջ եկավ Հայկական Հարցի սկզբնական ըմբռնումը, որ պահանջում էր հայության մարդկային տարրական իրավունքների հարգում: Օսմանյան պետությունը ոչ միայն չընդառաջեց հայ ժո- ղովրդի պահանջներին, այլեւ՝ նոր բռնություններ կիրարկեց: Ինքնապաշտպանության տարերային մղումով ապստամբու- թյուններ բռնկվեցին Արեւմտյան Հայաստանի տարբեր շրջաններում:

Հայ ազգային ղեկավարության ճիգերի շնորհիվ եւ Օս- մանյան Թուրքիայում մեծ պետությունների հետապնդած քաղաքական ու տնտեսական շահերի հետեւանքով Հայկական Հարցը ստացավ միջազգային բնույթ: Սակայն միջպետական ներհակ շահերի բերումով Հայկական Հարցի լուծման ուղղությամբ տարված ճիգերը մնացին ապարդյուն: Այս իրողությունը եւ հայության քաղաքական գիտակցության զարթոնքը ծնունդ տվեցին Հայ Հեղափոխությանը:

Հայ Հեղափոխությունը նոր նկարագրով օժտեց Հայկական Հարցը՝ այն վերածելով ազատագրական սեփական պայ- քարով հետապնդվող Դատի: Այն իր քաղաքական եւ ըն- կերային առաջադրանքների շուրջ փորձեց միացնել հայության բոլոր հատվածներին՝ ստեղծելով իր անհատական եւ հավաքական իրավունքների ամբողջական գիտակցությանն ու նախանձախնդրությանը տեր հային: Հայ

Հեղափոխությունը, որ թափ առավ 1880-ական թվականներին, մի ողջ քառասնամյակ հանդիսացավ հայ քաղաքական մտքի հնոցը եւ հայ մարտական կորովի ու կամքի դարբինը:

1890-ին հիմնադրված Հայ Յեղափոխական Դաշնակ- ցությունն առաջադրեց համադրել հայության հեղափոխա- կան ճիգը: Իր նպատակասլաց գործունեության եւ նվիրյալ- ների զոհաբերումի շնորհիվ, ՀՅ Դաշնակցությունը հանդի- սացավ Հայ Հեղափոխության փաստացի դրոշակակիրը:

20-րդ դարի սկզբին սաստկացան ճնշումները նաեւ Արեւելյան Հայաստանում՝ նպատակ ունենալով փոխել Անդրկովկասի ազգային դիմագիծն ի վնաս հայության: Այս ճնշումների դեմ ծառացավ հայ ժողովուրդը՝ ՀՅ Դաշ- նակցության ղեկավարությամբ:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, հավատարիմ մարդկային եւ ազգային բոլոր իրավունքների հարգման սկզբունքին, հիմնական առաջադրանք դարձրեց Փոքր Ասիայի եւ Անդրկովկասի ժողովուրդների դաշնակցային առողջ համակեցությունը եւ համերաշխ գործակցությունը:

Կրոնապետական ու ցեղապաշտ վարդապետություններ դավանող օսմանյան սուլթանական եւ իթթիհատական վեր- նախավը, թուրքական ծավալապաշտության խոչընդոտ նկատեց հայ ժողովրդին եւ, նրան վերացնելու նպատակով, հրահրեց ու գործադրեց զանգվածային պարբերական ջար- դեր:

Օգտվելով Առաջին աշխարհամարտի առիթից` պետական բծախնդիր ծրագրումով Օսմանյան պետությունը ձեռնամուխ եղավ Հայկական Հարցի արմատական լուծմանը՝ 1915-ին սկսած Հայկական Ցեղասպանությամբ: Հայության տեղահանության ու ամբողջական բնաջնջման այս քաղա- քականությունը շարունակվեց Թուրքիայի կողմից մինչեւ 1923թ.: Արեւմտահայաստանը հայաթափվեց:

Սակայն, համաթուրանական ծրագիրն իր ավարտին չհասավ: 1918-ին հայ ազգի մնացյալ մասը վճռականորեն ծառացավ թուրքական արշավող բանակների դեմ, կասեցրեց նրանց առաջխաղացումը եւ նվաճեց Հայաստանի անկախությունը: Դարեր հետո Հայաստանի մի փոքր հողակտորի վրա վերականգնեց հայ ազգային պետականությունը:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որը Հայաստանի անկախ Հանրապետության կերտման հիմնական դերա- կատարը եղավ, պատմական փորձից եւ առկա իրավիճակից ելնելով, որդեգրեց Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանի ստեղծման նպատակը:

1920-ին ստորագրված Սեւրի դաշնագրով միջազգային ճանաչում գտավ հայ ազգի իրավատիրությունը իր պատ- մական հայրենիքի նկատմամբ: Սակայն այս դաշնագրի՝ Հայաստանի վերաբերյալ տրամադրությունները չիրականա- ցան: Խորհրդային Ռուսաստանի եւ Քեմալական Թուրքիայի մեղսակից հարձակումներին ենթարկվելով՝ Հայաստանի Հանրապետությունը խորհրդայնացավ եւ տեղի տվեց ռուսական վերջնագրի առջեւ:

1923 թվականին, Լոզանի դաշնագրով մեծ պետություն- ները փորձեցին թաղել Հայկական Դատը:

Ցեղասպանության հետեւանքով առաջացած նոր Սփյուռ- քը հետզհետե ստեղծեց կազմակերպական կյանք՝ կրթական, մշակութային, կրոնական եւ ընկերային-քաղաքական համա- պատասխան կառույցներով ու կազմակերպություններով: ՀՅ Դաշնակցությունը հանդիսացավ վերոհիշյալ կառույցների գլխավոր կերտողը. նա անզիջում պայքար մղեց համայ- նավարական գաղափարախոսության, ամբողջատիրության եւ հայ ժողովրդին մասնատելու նրա փորձերի դեմ ու ծա- վալեց բազմակողմանի գործունեություն Հայ Դատի հե- տապնդման համար:

Խորհրդային ամբողջատիրության շրջանում հայ ժողո- վուրդը եւ հատկապես մտավորականությունը ենթարկվեցին պարբերական բռնությունների եւ աքսորի, իսկ Հայաստանը մասնատվեց՝ Արցախի, Նախիջեւանի եւ Ջավախքի արհես- տական անջատումով: Այսուհանդերձ, Խորհրդային Հայաս- տանի ժողովուրդը զարգացրեց հայ մշակույթը, արհեստներն ու գիտությունը եւ վառ պահեց ազգային ինքնագիտակ- ցությունը: Խորհրդային Միության լուծարումով, 1991-ին, վերանկախացավ Հայաստանի Հանրապետությունը:

Արցախյան պահանջատիրությունը 1988-ից հետո ստա- ցավ աննախընթաց թափ ոչ միայն Արցախում, այլեւ՝ ամբողջ հայության մոտ: Այն, փաստորեն հանգեց ազգային ազա- տագրական պայքարի, որին Հայ Յեղափոխական Դաշնակ- ցությունը մասնակցեց իր բոլոր միջոցներով եւ այդ պայքարին հաղորդեց գաղափարական հստակեցում:

* *

Հայ ժողովրդի պատմության հոլովույթի ներկա հանգըր- վանում պարզվում է հետեւյալ պատկերը.

1.Հայաստանի Հանրապետությունը կազմում է Սեւրի դաշնագրով ճանաչում ստացած եւ Վիլսոնյան իրա- վարարական վճռագրով սահմանագծված Հայաստանի միայն մի փոքր մասը:

2.Հայ ազգի միայն մի մասն է ապրում Հայաստանի Հանրապետությունում. հայապատկան, բայց Հայաս- տանից անջատված հայրենի հողերի վրա եւ Ռուսաս- տանի ու նախկին խորհրդային հանրապետու- թյունների տարածքներում ապրող հայերից կազմվել է ներքին սփյուռք, իսկ մնացյալ մեծաթիվ հայությունից, որն առավելապես բաղկացած է Թուրքիայի կողմից բռնագրավված հայկական հողերի բնակչության ժառանգորդներից, առաջացել է Հայկական Սփյուռքը:

3.Արցախի հայությունը պայքարում է Ադրբեջանի լծից ազատագրվելու եւ ազգային ինքնորոշման իր իրավունքի միջազգային ճանաչումն ապահովելու հա- մար:

4.Հայ ժողովրդի դեմ Թուրքիայի գործադրած Ցեղասպա- նությունը դեռեւս հատուցված չէ. Ցեղասպանությունը նաեւ շարունակվում է, որովհետեւ Սփյուռքի հայու- թյունը, զրկված լինելով իր սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունից, գտնվում է ձուլման սպառնալիքի տակ:

5.Շարունակվում է Թուրքիայի կողմից բռնագրավված հայկական հողերի ազգագրական պատկերի փոփո- խությունը: Քանդվում կամ կոպիտ աղավաղման են ենթարկվում բոլոր այն պատմական հուշարձանները, որոնք այդ շրջանների հայկական պատկանելության վկաներն են: Այս ձեւով ոչնչացվում է մի ամբողջ ինքնատիպ քաղաքակրթություն:

6.Միջազգային օրենքը, Միացյալ Ազգերի Կազմակեր- պության Կանոնադրությունը, Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը եւ մասնավորապես, Ցե- ղասպանության մասին ՄԱԿ-ի 1948-ի համաձայ- նագիրը,ցեղասպանական արարքները հայտարարում են ոճիր մարդկության դեմ եւ դրանց հետեւանք հանդիսացող ազգային հողերի յուրացումը նկատում ապօրինի:

Միջազգային այդ օրենքներն ու համաձայնագրերը անժամանցելի են եւ հետադարձ ուժ ունեն, հե- տեւաբար՝ ի զորու են հին, թե նոր բոլոր պարագա- ներում: Ի խնդիր բովանդակ մարդկության եւ հա- մաշխարհային խաղաղության, դրանք պետք է գոր- ծադրվեն իրենց տառով ու ոգով, նախ՝ արդարություն գործելու ցեղասպանության զոհ դարձած ազգերին, ապա՝ կանխելու համար նոր ցեղասպանությունները եւ մարդկությանը զերծ պահել նոր աղետներից:

7.Ազգերի ինքնորոշման իրավունքը, որը Միացյալ Ազգերի Կանոնագրի մաս է կազմում, տրամաբանորեն եւ իրավականորեն պետք է կիրարկվի նաեւ հայ ազգի նկատմամբ: Հայ Դատի լուծումը ոչ միայն արդա- րության, Ցեղասպանության դատապարտման ու պատժման գործնական արտահայտություն է, այլեւ միջազգային իրավունքի հարց՝ ազգերի ինքնորոշման անկապտելի սկզբունքի հիման վրա:

8.Ներկա Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի առաջին Հանրապետության իրավաժառանգորդն է եւ, իբրեւ այդպիսին, հայկական բռնագրավված բոլոր տարածքների օրինական իրավատերն է:

9.Հայաստանի Հանրապետությունը, որը կոչված է դառնալու Հայ Դատի լուծման հիմնական կռվանը, պետականության կայացման ներկա հանգրվանում դիմագրավում է իր անկախությունն ամրապնդելու, ժողովրդավարություն հաստատելու, ընկերային- տնտեսական ինքնուրույն ու արդար համակարգ ձեւավորելու եւ հայ ժողովրդի մշակութային առա- ջընթացն ապահովելու մարտահրավերները:

10.Հայ Դատն ունի պատմական, բարոյական, իրավական, քաղաքական էական կողմեր ու հիմնավորումներ եւ խտանում է հետեւյալ կետերում.

ա.Ամբողջական Հայաստանի ստեղծում՝ արեւմտյան եւ արեւելյան Հայաստանի տարածքներում: Արցախի հարցի արդար լուծումը հանդիսանում է Հայ Դատի հանգրվաններից մեկը:

բ. Սփյուռքի տարագիր հայության համախմբում՝ իր հայրենի հողերի վրա:

գ. Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանի կերտում:

ՆՊԱՏԱԿ

ՀՅ Դաշնակցությունը նպատակադրում է.

Ա.Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանի կերտում: Միացյալ Հայաստանի սահմանների մեջ պիտի մտնեն Սեւրի դաշնագրով նախատեսված հայկական հողերը, ինչպես նաեւ՝ Արցախի, Ջավախքի եւ Նախիջեւանի երկրամասերը:

Բ.Թուրքիայի կողմից հայության դեմ գործադրված եւ մինչեւ այժմ անպատիժ մնացած Ցեղասպանության ոճիրի միջազգային դատապարտում, բռնագրավված հողերի վերադարձ եւ վնասի արդար հատուցում հայ ազգին:

Գ.Տարագիր ու աշխարհասփյուռ հայության համա- խմբում ամբողջական Հայաստանի տարածքում:

Դ.Հայաստանի պետականության հզորացում, ժողո- վրդավարության եւ իրավական պետության նվիրա- գործում, ժողովրդի բարօրության ապահովում եւ ընկերային արդարության հաստատում:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ելնելով վերոհիշյալ նպատակներից՝ ՀՅ Դաշնակցությունը հետապնդում է հետեւյալ քաղաքական առաջադրանքները.

1.Ապահովել Արցախյան պայքարի հաղթական ելքը՝ իբ- րեւ Հայ Դատի լուծման առաջնահերթ հանգրվան:

2.Հիմնական նկատել Հայաստանի պետական ռազմա- վարության կազմավորման գործում Հայ Դատի ա- ռանցքային դերը:

3.Ամրապնդել Սփյուռքի ազգային ինքնությունը եւ կազմակերպել քաղաքական դերակատարությունը՝ նրա կարողականություններն ուղղելու համար դեպի Հայաստանի պետականության հզորացում եւ Հայ Դատի հետապնդում:

4.Ապահովել յուրաքանչյուր հայ անհատի Հայաստանի քաղաքացի դառնալու իրավունքը:

5.Հայաստանի օրենքները պետք է ներառեն հետեւյալ հիմնական սկզբունքները.

Բոլոր քաղաքացիների հավասարությունը օրենքի առջեւ:

Մտքի, խոսքի, ստեղծագործության, մամուլի, հրատարակության եւ արտահայտության այլ միջոցների, խղճի, քաղաքական եւ այլ կազ- մակերպությունների գործունեության, հավաքների եւ տեղափոխության ազատություն:

Գործադուլի եւ ցույցերի իրավունք:

– Անձի, բնակարանի, սեփականության եւ հաղոր- դակցության միջոցների անձեռնմխելիություն:

Ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգում:

ԸՆԿԵՐԱՅԻՆ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ելնելով իր գաղափարաբանությունից եւ ընդհանրապես Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի ընկերային-տըն- տեսական առաջադիմությունն ապահովելու նպատակից, ինչպէս նաեւ նկատի առնելով համաշխարհային տըն- տեսական զարգացումների ուղղությունները՝ ՀՅ Դաշնակ- ցությունն առաջադրում է վարել լիարժեք ընկերային արդարության ձգտող եւ, միաժամանակ, Հայաստանի տնտեսական հզորացումն ապահովող ընկերային-տնտե- սական քաղաքականություն, որը հիմնվում է հետեւյալ սկզբունքների վրա.

1.Ձեւավորել արդյունավետ, մրցունակ, ընկերային արդարությամբ եւ պետական կարգավորումներով հավասարակշռված տնտեսական համակարգ, որը հիմնված պիտի լինի երկրի ու ժողովրդի նյութական, արհեստագիտական, մշակութային եւ մտավոր ներուժի առանձնահատկությունների վրա:

2.Առաջադրված տնտեսական համակարգը պետք է հատկանշվի արդարությամբ եւ կասեցնի ընկերային բեւեռացումը: Ընկերային արդարության տնտեսական անհրաժեշտ հատկանիշներն են՝ անհատի աշխա- տանքի իրավունքի երաշխավորումը եւ եկամուտների արդար բաշխումը՝ միշտ նկատի ունենալով

հավաքականության տնտեսական բնականոն զարգացումը:

3.Քաջալերել պետության հովանավորությունը եւ հըս- կողությունը՝ ի խնդիր ռազմավարական նշանա- կություն ունեցող արտադրական ճյուղերի զարգաց- ման, բնության եւ կենսոլորտի պահպանման, աշխա- տանքի ապահովման, ինչպես նաեւ՝ ժամանակակից չափանիշներով բնակչության անհրաժեշտ կարիքների բավարարման:

4.Մասնակցել միջազգային տնտեսության այն գոր- ծընթացներին, որոնք առնչվում են Հայաստանի տնտե- սական զարգացման խնդիրներին: Տարածաշրջանային եւ համաշխարհային տնտեսության հետ համարկումը պետք է իրականացվի այնպես, որպեսզի չվնասվեն ազգային շահերը, հայ ժողովրդի մշակութային նկա- րագիրն ու ինքնատիպությունը:

5.Հայաստանի տնտեսության բարգավաճումը եւ ազ- գային ինքնուրույն զարգացումն ապահովելու համար կարեւոր երաշխիք է աշխարհասփյուռ հայ ժողովրդի ներուժի լիարժեք օգտագործումը:

6.Կրթական համակարգը, ինչպես նաեւ մշակութային եւ հոգեմտավոր զարգացման հիմնահարցերը, դարձնել պետական քաղաքականության առանցքային բնագա- վառներից մեկը: Զարկ տալ Հայ Եկեղեցու եւ հայ ընտանիքի դերին ազգային դիմագծի պահպանման գործում:

Հաստատված Հ.Յ.Դ. Ի

Ընդհանուր (Արտակարգ) Ժողովի կողմից

1998

Share