Կանոնագրություն

Read in English

Հայ Յեղափոխական Դաշնակցության կազմակերպական կառույցը բաղկացած է ժողովներից եւ մարմիններից:

ՀՀ Դաշնակցության ժողովներն են

ա. Կոմիտեության Ընդհանուր ժողով
բ. Շրջանային ժողով
գ. Ընդհանուր ժողով

Կուսակցության մարմիններն են

ա. Կոմիտե
բ. Կենտրոնական Կոմիտե
գ. ՀՅԴ Բյուրո

Ժողովները բարձր են մարմիններից: Երբ գումարվում են հաշվետու ժողովները, համապատասխան մարմինները լիազորությունները վայր են դնում: Ժողովների միջեւ ընկած ժամանակահատվածում կուսակցական կառույցների ղեկավարությունն իրականացվում է մարմինների կողմից:

Կուսակցական մարմինների կարգավիճակը պայմանավորված է նրանց ղեկավարած կառույցների ընկերների թվով: Բացի ՀՅԴ Բյուրոյից, որը լինելով Դաշնակցության կազմակերպական ամբողջ կառույցի գերագույն գործադիր մարմինը, ղեկավարում եւ համադրում է կազմակերպական շրջանների ժողովների ու մարմինների գործունեությունը ուղղակիորեն չղեկավարելով որեւէ կառույց:

Ընդհանուր ժողովները որոշում են կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությեւնը: Շրջանային ժողովները որոշում են իրենց ղեկավարած շրջանների առաջիկա տարիների գործունեության մարտավարությունը: Ստորին ժողովների որոշումները չեն կարող հակասել վերին ժողովների որոշումների ոգուն եւ սկզբունքին: Կազմակերպական շրջանները, որոնք ղեկավարվում են շրջանային ու Գերագույն ժողովների, ինչպես եւ կենտրոնական մարմինների կողմից, ունենում են իրենց ներքին կանոնագիրը: Ելնելով կազմակերպական ապակենտրոնության սկզբունքից, ներքին կանոնագրերը համապատասխանեցվում են տվյալ շրջանների առանձնահատկություններից բխող պահանջներին առանց հակասելու մայր կանոնագրին:

Ժողովների բանաձեւած որոշումներն իրագործելու համար մարմինները կարող են իրենց կից ստեղծել հանձնախմբեր եւ խմբակցություններ (ֆրակցիաներ): Խմբակցություններն ունենում են մասնագիտական բնույթ եւ այդպիսիք կարող են ստեղծվել նաեւ ոչ կուսակցական կառոյցներում աշխատող դաշնակցական ընկերներից:

Share